Փետրվարի 16-ին ՀՀ դատախազության կողմից ՀՀ Հակակոռուպցիոն դատարան գործ է հստացվել։ Դատախազությունը պահանջում է Տիգրան Գալուստի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածել։ Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։ iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ դատական ակտը
Դատավոր Ն. Ավագյանի աշխատակազմը, ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1.1-րդ մասի իրավակարգավորումից, 2026 թվականի փետրվարի 20-ին հեռախոսակապի միջոցով հայցվորի ներկայացուցչին տեղեկացրել է, որ անհրաժեշտ է ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացնել քաղաքացիական գործով հայցադիմումի առաջին էջի շտկված տարբերակը և տրամադրել հրամանի պատճենը։ 2026 թվականի փետրվարի 23-ին հայցվորի ներկայացուցչի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցադիմումի շտկված տարբերակը: Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը եկել է այն եզրահանգման, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ, 124-րդ, 127-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, այն է՝ ներկայացված պահանջում հստակ չեն նշվել այն սուբյեկտը և գույքը, որոնց նկատմամբ պետք է կիրառվեր բռնագանձումը։
Գործի հետագա ընթացքը
Հայցադիմումը կրկին ներկայացվել է մարտի 6-ին և մակագրվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանին։ Գործը վարույթ ընդունելու մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։