Իրանը կպաշտպանի իրեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է․ ԱԳՆ

Իրանը կշարունակի պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և մերժում է ԱՄՆ-ի անվերապահ հանձնման պահանջները, NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չի ընդունի Իրանի հետ պատերազմի որևէ ավարտ, եթե դա չի ենթադրում Իսլամական Հանրապետության անվերապահ հանձնվելը։

«Մենք երբեք չենք հանձնվի և կշարունակենք դիմադրել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մենք կշարունակենք պաշտպանվել։ Եվ մենք պաշտպանում ենք մեր տարածքը, մեր ժողովրդին և մեր արժանապատվությունը, և մեր արժանապատվությունը վաճառքի ենթակա չէ», – ասել է Արաղչին։

Leave a Comment