Մերձավոր Արևելքից վերադառնալու խնդիր ունեցող աշխատողների իրավունքները չի խախտվի

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստան վերադառնալու խնդիր ունեցող անձանց աշխատանքային իրավունքների իրացման առնչությամբ բացակայությունը չի կարող հանգեցնել նրա իրավունքների խախտմանը։

Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջից։

հայտնում ենք, որ Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստան վերադառնալու խնդիր ունեցող աշխատողի՝ իրենից անկախ հանգամանքներով (ֆորսմաժորային իրավիճակներով) պայմանավորված բացակայությունը չի կարող հանգեցնել նրա իրավունքների խախտմանը։

Գործատուները պարտավոր են հարգելի համարել աշխատողի՝ իրենից չկախված հանգամանքներով պայմանավորված բացակայությունը, ինչպես նաև դիտարկել արձակուրդի երկարացման կամ հեռավար աշխատանքի կազմակերպման հնարավորությունը։

ՀՀ քաղաքացիների կողմից արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապի միջոցով բարձրացված հարցերը քննարկվում են ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ:  Հետագա հարցերի դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Leave a Comment