Տղամարդը մեղադրվում է 32․000 եվրո խաբեությամբ յուրացնելու մեջ

Մարտի 6-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ խաբեությամբ խոշոր չափի՝ 32․000 եվրո գումար հափշտակելու դեպքի առթիվ։  Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։ 

Դեպքի հանգամանքները

Գ․Ի․-ը մեղադրվում է այն բանի համար,որ նա տեղեկանալով, իր ծանոթ Ա․Ս․-ի որդին՝ Ֆրանսիայի Հանրապետությունում բնակվող Ա․Ս․-ը ինքնությունը դեռևս չպարզված՝ Ա․ անունով անձին պարտք է 32.000 եվրո, ունենալով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորություն, հանդիպել է Ա․Ս․-ի հետ և լռելով իր իրական՝ հիշյալ 32.000 եվրո գումարն՝ ապօրինի անհատույց իրենը դարձնելու մտադրության մասին, առաջարկել է հիշյալ գումարը մաս-մաս փոխանցել իրեն՝ խոստանալով այն հավաքել և վերջում փոխանցել պարտատիրոջը կամ դրա դիմաց վերջինին կամ նրա ընտանիքի անդամներին փոխանցել ջանկարժեք ավտոմեքենա՝ այդ կերպ խոստումներով և Արշակ Սուքիասյանի հետ ունեցած միջանձնային հարաբերություններն օգտագործելով` իր ապագա վարքագծի կապակցությամբ դիտավորությամբ մոլորության մեջ գցելով վերջինին և նրա որդուն՝ Ա․Ս․-ին, ինչից հետո Ա․Ս․-ը Գ․Ի․-ի կողմից տրամադրված հաշվեհամարներին 2024 թվականի հունիսի 03-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ տարբեր օրերի, Ֆրանսիայի Հանրապետությունից փոխանցել է ընդհանուր 29.000 եվրո (համարժեք է 12.244.324 << դրամին), իսկ գումարի մնացած մասը՝ 3.000 ԱՄՆ դոլարի տեսքով (համարժեք է 1.179.780 ՀՀ դրամին) 2025 թվականի փետրվար ամսին՝ քննությամբ չպարզված հստակ օրը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ գյուղի ոտակայքում գտնվող կանգառում Գևորգ Իսրայելյանին է փոխանցել Արշակ Սուքիասյանը: Այդ կերպ Գ․Ի․-ը մեկ միասնական դիտավորությամբ, միևնույն օբյեկտի դեմ ուղղված նույնական արարքներով՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ապօրինի, անհատույց իրենն է դարձրել Աշոտ Արշակի Սուքիասյանին և Արշակ Աշոտի Սուքիասյանին պատկանող հիշյալ՝ առանձապես խոշոր չափերով՝ ընդհանուր 13,424,104 CC դրամին համարժեք 29.000 եվրոն (համարժեք է 12.244,324 ՀՀ դրամին) և 3.000 ԱՄՆ դոլարը (համարժեք է 1.179.780 ՀՀ դրամին):

Այսպես մեղադրյալ Գ․Ի․-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ ետով նախատեսված հանցանքի կատարում։

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Leave a Comment