Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով վնասվել է ավելի քան 9600 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ գրեթե 8000 բնակելի շենք, ըստ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Պիր Հոսեյն Կոլիվանդի։
«Ավիահարվածների արդյունքում վնասվել է 9669 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ 7943 բնակելի շենք և 1617 առևտրային շենք, ինչպես նաև մի շարք բժշկական և կրթական հաստատություններ, ինչը զգալիորեն ազդել է մարդկանց կյանքի և տնտեսական ենթակառուցվածքների վրա», – ասվում է կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։