Թրամփը վստահ է՝ ԱՄՆ-ը հաղթում է, Իրանն ունի «շատ քիչ» հրթիռներ

Միացյալ Նահանգները արագ հաղթանակ է տանում Իրանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք արագ և աննախադեպ մակարդակով ենք հաղթում», – ասել է նա CBS News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Իրանում գործնականում ամեն ինչ ոչնչացվել է։

«Հրթիռները փշրվել են, շատ քչերն են մնացել։ Անօդաչու թռչող սարքերը պայթեցվել են, գործարանները հենց հիմա պայթեցվում են։ Ռազմածովային ուժերը ոչնչացվել են, յուրաքանչյուր ռազմական տարր ոչնչացվել է։

Նրանց ղեկավարությունը ոչնչացվել է», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Leave a Comment