ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը պնդում է, որ իրանցիներն իրենք են ռմբակոծել աղջիկների համար նախատեսված տարրական դպրոցը, իսկ ամերիկացիները դրա հետ կապ չունեն։
ԱՄՆ նախագահը խոսել է Իրանի հարավում՝ Մինաբ քաղաքում գտնվող դպրոցի մասին։ Շենքը տեղակայված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայի հարևանությամբ։
Պատերազմի առաջին օրը դպրոցը հարվածի տակ է ընկել։ Իրանի իշխանությունները հայտարարում են, որ հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 160 մարդ՝ հիմնականում երեխաներ։
«Դա արել է Իրանը։ Ինչպես գիտեք, նրանց զինամթերքը շատ անճիշտ է։ Նրանց մոտ ընդհանրապես ճշգրտություն չկա», — իրավիճակը մեկնաբանել է Դոնալդ Թրամփը։