Միլանյան դերբիից առաջ «Ինտերը» դարձյալ հայկական երաժշտությամբ նյութ է հրապարակել։
Սպասվող խաղին ընդառաջ՝ «Ինտերի» պաշտոնական էջերը վերհիշել են Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլը համաքաղաքացիների դարպասը և տեսանյութը ներկայացրել հայկական երաժշտության հետ։
«Պատրաստվենք դերբիին՝ վայելելով Հենրիխ Մխիթարյանի գոլը։ Հետևեք մեզ՝ Հայաստանի համար ավելի շատ բացառիկ բովանդակության համար»,- գրված է հայտարարության մեջ։
«Միլան» — «Ինտեր» հանդիպումը կկայանա մարտի 8-ին։