Կարծում եմ՝ վաղ թե ուշ մեզ մոտ ամեն ինչ կստացվի․ Սպերցյանը՝ հավաքականի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հարցազրույց է տվել «Спорт-Экспресс» պարբերականին՝ անդրադառնալով նաև ազգային ընտրանու հեռանկարներին։
Սպերցյանին հարցրել են, թե հավատու՞մ է, որ Հայաստանի հավաքականի հետ մի օր կխաղա որևէ խոշոր մրցաշարում:

«Իհարկե: Ամեն ինչ մեր ձեռքերում և ոտքերում է: Ուզում եմ մարդկանց տոն պարգևել և ինքս էլ զգալ այդ ամենը: Երբ հագնում ես հավաքականի մարզաշապիկը, ամեն ինչ փոխվում է:

Երբ մենք հաղթում ենք, տեսնում ենք մարդկանց ուրախությունը և հպարտությունը թիմի համար, հույզերը: Հավաքականում խաղալը մեծ պատիվ է: Ես լաց էի լինում, երբ խփեցի առաջին գոլը հավաքականի կազմում: Ազգային թիմ յուրաքանչյուր հրավեր ընդունում եմ մեծ ուրախությամբ:

Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ: Կարծում եմ՝ վաղ թե ուշ մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Վստահություն կա դրանում»,-ասել է Սպերցյանը:

Leave a Comment