Սաուդյան Արաբիան մտադիր է կանխել թագավորության տարածքի օգտագործումը Իրանի դեմ հարձակումների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Սաուդյան կողմը վստահեցրել է Իսլամական Հանրապետությանը, որ «որոշակիորեն վճռական է կանխել իր տարածքի, օդային տարածքի կամ տարածքային ջրերի օգտագործումը Իրանի դեմ», – ըստ Independent Arabic-ի՝ ասել է արտգործնախարարը։ Արաղչին նշել է, որ ինքը «մշտական կապի մեջ է» Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, և այդ շփումները շարունակվում են։
Իրանցի նախարարն ընդգծել է, որ Թեհրանը «իր հարևաններին թշնամիներ չի համարում»։ Արաղչիի խոսքով՝ «ամերիկյան բազաների առկայությունը տարածաշրջանում միայն անկայունություն է բերել», և «ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան ամբողջ տարածաշրջանը վտանգի տակ է դրել»։