Միացյալ Արաբական Էմիրությունները պատերազմական վիճակում է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև Իրանի հետ հակամարտության ֆոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։
«ԱՄԷ-ում ամեն ինչ լավ է։ Ես շնորհակալություն եմ հայտնում զինված ուժերին մարտական գործողությունների ընթացքում իրենց բացառիկ դերի համար, ինչպես նաև մնացած անվտանգության ուժերին։ … Ինչ վերաբերում է բնակիչներին, նրանք մեր հյուրերն են և մեր հարազատները, և նրանց դիրքորոշումը հարգանքի է արժանի։ Նրանք ներում են մեզ մեր թերությունները, բայց մենք պատերազմական վիճակում ենք… Ես խոստանում եմ նրանց, որ մենք կկատարենք մեր պարտականությունը, քանի որ մեր պարտականությունն է պաշտպանել նրանց, մեր հարազատներին և մեր երկիրը», – ասել է ԱՄԷ նախագահը, ինչպես մեջբերել է Sky News Arabia-ն։