Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է Թեհրանում գտնվող Թագավորության դեսպանատան աշխատակիցների հաջող տարհանման մասին։
«Մենք հենց նոր հաջողությամբ տարհանեցինք Իրանում Իսպանիայի դեսպանատունը։ Դեսպանը և Թեհրանում մնացած հիմնական անձնակազմը հենց նոր հատեցին Ադրբեջանի սահմանը և անվտանգ են», – գրել է դիվանագետը X-ում։ Նա հավելել է, որ տարածաշրջանի մյուս դեսպանատները և ճգնաժամային կենտրոնը շարունակում են աշխատել արտակարգ իրավիճակների թեժ գծերով 24/7 ռեժիմով։