
Լոնդոնում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանին ուղղված հարվածների, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ցույցի մասնակիցները վանկարկել են «Ձեռքերդ հեռու՛ Իրանից» կարգախոսը, ոմանք ձեռքներին ունեցել են «Դադարեցրե՛ք պատերազմն Իրանի դեմ» և «ԱՄՆ-ն ու Իսրայելը սպանել են 168 դպրոցական աղջիկների» գրություններով պաստառներ: