Al Hadath. Ալի Խամենեիի որդի Մոջթաբան վիրավորվել է հարձակումներից մեկի ժամանակ

Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան, վիրավորվել է ավիահարվածներից մեկի ժամանակ։ Այս պնդումը տարածել է «Al Hadath» հեռուստաընկերությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մոջթաբան, ամենայն հավանականությամբ, վիրավորվել է հարձակումներից մեկի ժամանակ, բայց ողջ է։ Նրա վնասվածքների ծանրության մասին տեղեկություններ չեն տրամադրվել։

Մոջթաբան ներկայումս համարվում է Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուն։

Leave a Comment