Այսօր Իրանը շատ ուժգին հարված կստանա. Թրամփը սպառնացել է նոր հարվածներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է ենթարկվել նոր և ավելի ուժգին հարվածների։

«Իրանը, որը ծանր պարտություն է կրում, ներողություն է խնդրել Մերձավոր Արևելքում իր հարևաններից և խոստացել այլևս նրանց ուղղությամբ չկրակել։ Այդ խոստումը տրվել է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի անդադար հարձակումների պատճառով»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ Իրանը այլևս տարածաշրջանում գերիշխող ուժ չէ։

«Իրանը այլևս Մերձավոր Արևելքի «պարտվողն» է և այդպես կմնա դեռ երկար տասնամյակներ՝ մինչև կապիտուլյացիան կամ, ավելի հավանական է, ամբողջությամբ փլուզվի»,-նշել է նա։

Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի նկատմամբ կարող են իրականացվել նոր հարվածներ։

«Այսօր Իրանը շատ ուժգին հարված կստանա։ Իրանի վատ վարքագծի պատճառով լրջորեն քննարկվում է նաև այնպիսի տարածքների և խմբերի ոչնչացումը, որոնք մինչ այս պահը որպես թիրախ չեն դիտարկվել»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment