Արմեն Մարությանի թոռնուհին և ամուսինը հաշտվել են. երգչուհին հուզիչ հրապարակում և գրառում է արել



Starnews.am-ը գրում է․

Դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին՝ Անժելան, բավական ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում։ Նա հանրությանը առավել հայտնի դարձավ իր շքեղ հարսանիքից հետո։ Սիրված դերասանների թոռնուհին այսօր ինստագրամյան հարթակում ունի մեծ թվով հետևորդներ և հաճախ կիսվում է իր առօրյայով։

Ամիսներ առաջ StarNews-ը հայտնել էր, որ Անժելան դադարել է ամուսնու հետ հրապարակումներ անել։ Ավելին՝ նա հեռացրել էր բոլոր համատեղ լուսանկարները, ինչն էլ թույլ էր տվել ենթադրել, որ զույգը հնարավոր է ամուսնալուծվել է։ Այդ առիթով մենք փորձեցինք կապ հաստատել Անժելայի հետ, սակայն վերջինս չէր պատասխանել մեր հաղորդագրությանը։

Այսօր, սակայն, StarNews-ը ուրախ է տեղեկացնել, որ Անժելայի ընտանիքը վերամիավորվել է։ Նա ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել․ «Մենք էլ վերադարձանք լույս ու կյանք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment