Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի մեկնարկային խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ է տարել Վիգոյի «Սելտայի» նկատմամբ (2-1)։
Հաղթական գոլը մադրիդցիները խփել են 90+4 րոպեին։
Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը վաստակած միավորների քանակը հասցրել է 63-ի և մեկ միավորով է հետ մնում առաջատար «Բարսելոնայից», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Սելտան» 40 միավորով 6-րդ հորիզոնականում է։