Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Спорт-Экспресс» պարբերականին տված հարցազրույցում խոսել է ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետների մասին։
Հայ ֆուտբոլիստը անսպասելիորեն բացահայտել է, որ արդեն նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել, թեև այդ մասին մինչ օրս պաշտոնապես չէր հայտարարվել։ Ըստ պաշտոնական տեղեկությունների նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026 թվականի ամառը։
«Ես երկարաձգել եմ այն մինչև 2029 թվականը, պարզապես այդ մասին դեռ պաշտոնական նորություններ չեն եղել»,-նշել է Սպերցյանը։