ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՊՀ ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության անդամ մի խումբ ուսանողների, հայտնում են տարածել ՀՀ ԱԳ նախարարությունից։

Նշվում է, որ հանդիպման մեկնարկին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունների հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք միջոցառումները:

Փոխնախարարն առանձնահատուկ անդրադարձ է կատարել տարածաշրջանային զարգացումներին՝ այս համատեքստում ընդգծելով խաղաղության և դրա հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը:

Այնուհետև հարց-պատասխան ձևաչափով ծավալվել է ինտերակտիվ քննարկում ուսանողներին հետաքրքրող հարցերի շուրջ:

Leave a Comment