ՈւԵՖԱ-ն պաշտոնական արձագանքել է Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականների միջև կայանալիք Ֆինալիսիմայի հնարավոր տեղափոխման մասին շրջանառվող լուրերին։
Նախատեսված է, որ մարտի 27-ին Կատարում պետք է կայանա Ֆինալիսիման՝ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի և Ամերիկայի ու աշխարհի գավաթակիր Արգենտինայի միջև տիտղոսի համար մղվող պայքարը։ Սակայն տարածաշրջանում ընթացող ռազմական գործողություններն անդրադարձել են նաև կատարական կողմի վրա, ինչի հետևանքով խոսակցություններ են սկսվել հանդիպումն այլ վայր տեղափոխելու հավանականության մասին։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՈւԵՖԱ-ն հանդես է եկել հստակ հայտարարությամբ.
«Այս պահի դրությամբ անցկացման որևէ այլընտրանքային վայր չի դիտարկվում»,- եվրոպական կառույցի խոսքերն է մեջբերում EFE գործակալությունը։
Միևնույն ժամանակ ՈւԵՖԱ-ն ընդգծել է, որ մշտական կապի մեջ է կազմակերպիչների հետ։ Հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել ավելի ուշ։