ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում` անվտանգ կեցավայրում․ ԱԳՆ

Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան

ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում` անվտանգ կեցավայրում․ ԱԳՆ


ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։


«Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները: Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան», – նշվում է հաղորդագրության մեջ։


 


Leave a Comment