Բեյրութի հարավային արվարձանի Մաամուրա թաղամասում գտնվող պոլիկլինիկայի շենքը ավիահարվածի է ենթարկվել, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ականատեսները։
«Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծեցին Մաամուրա կլինիկայի շենքը, որից մնացել է միայն այրված կմախքը», – ասել է ականատեսներից մեկը։
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ շենքում տեղակայված էին մասնավոր բժշկական կլինիկաներ։ Ենթադրվում է, որ հարվածի պահին շենքում ոչ ոք չի եղել: