ՈւԵՖԱ-ն կարգապահական որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած «Ռեալ» – «Բենֆիկա» հանդիպման վերաբերյալ։ Մադրիդյան ակումբը մեղավոր է ճանաչվել երկրպագուների ռասիստական և խտրական պահվածքի համար։
Որոշման համաձայն՝ մադրիդյան ակումբը կտուգանվի 15 հազար եվրոյով, իսկ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հաջորդ տնային հանդիպման ժամանակ «Ռեալի» մարզադաշտը մասնակիորեն կփակվի՝ սահմանափակելով հարավային ստորին տրիբունայի 500 նստատեղի մուտքը։
Նշվում է, որ տրիբունայի մասնակի փակումը կրում է պայմանական բնույթ. ակումբի համար սահմանվել է 1 տարի փորձաշրջան։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալն» ուժերն է չափելու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ։