TIME-ի հրապարակած նոր համարի շապիկին պատկերված է Թրամփի հայտնի կեպին, այլ երկրների անուններով



Հեղինակավոր TIME պարբերականը ներկայացրել է իր նոր համարի շապիկը, որն անվանվել է «Թրամփի պատերազմը»:



Շապիկի վրա պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի խորհրդանիշ դարձած դասական կարմիր կեպիները՝ «Make America Great Again» (Դարձնենք Ամերիկան կրկին հզոր) գրությամբ։


Սակայն, ի տարբերություն բնօրինակի, այս կեպիների վրա Ամերիկայի փոխարեն նշված են այն երկրների անունները, որոնց նկատմամբ Վաշինգտոնը վարում է ակտիվ ռազմական կամ քաղաքական միջամտության քաղաքականություն։ Ցանկում ներառված են Վենեսուելան, Իրանը, Նիգերիան, Իրաքը, Սիրիան, Էկվադորը, Եմենը և Սոմալին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment