Թաիլանդը բնակիչներին փոխհատուցում է տանիքներին արևային վահանակների տեղադրման համար





Տնտեսություն


Թաիլանդի կառավարությունը պատրաստ է մասնակիորեն փոխհատուցել երկրի բնակիչների և բիզնեսի ծախսերը՝ իրենց տների, առևտրային և գրասենյակային շինությունների տանիքներին արևային վահանակների տեղադրման համար: Համապատասխան նախաձեռնությունը կգործի մինչև 2028 թվականի վերջը։ Տնային տնտեսությունների և բիզնեսի հաշվին արևային էներգետիկայի զարգացման խթանման պլանը մշակվել է կառավարության կողմից:

Այն գործողության մեջ դնող Թագավորական դեկրետը (հրամանագիրը) մարտի 2-ին ստորագրվել է Ռամա X-ի կողմից: Այն արդեն ուժի մեջ է մտել: Ծախսերի փոխհատուցման մեխանիզմն իրականացվում է հարկային պահումների (զեղչերի) միջոցով: Համաձայն դեկրետի՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք (որոշակի սահմանափակումներով) իրավունք ունեն եկամտահարկի չափից հանել արևային էներգագեներացման համակարգերի գնման և տեղադրման արժեքը: Կարևոր է, որ տեղադրված համակարգը պետք է միացված լինի հանրային էներգամատակարարման ցանցերին:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]





Leave a Comment