Իրանը հայտարարել է, որ շարունակելու է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին

Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել Մերձավոր Արևելքում և Իսրայելում գտնվող ամերիկյան թիրախներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Աբոլֆազլ Շեկարչին։

«ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի վրա հարձակումները կշարունակվեն։ Երկրները, որոնք մինչ օրս ԱՄՆ-ին և Իսրայելին չեն տրամադրել իրենց տարածքն ու հնարավորությունները, մեր հարձակումների թիրախ չեն եղել և հիմա էլ չեն», – ասել է Շեքարչին, փոխանցում է Fars լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը որոշել է չհարվածել հարևան երկրներին: Նա նաև ներողություն է խնդրել այն երկրներից, որոնք Իրանի կողմից հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։

Leave a Comment