Իրանը հարվածել է ԱՄԷ-ում գտնվող ԱՄՆ ավիաբազային

Իրանը շաբաթ առավոտյան ավիահարվածներ է հասցրել ԱՄԷ-ում գտնվող ԱՄՆ-ի «Ալ-Դաֆրա» ավիաբազային, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

«ԻՀՊԿ-ի ռազմածովային անօդաչու թռչող սարքերը այսօր վաղ առավոտյան զանգվածային հարձակում են իրականացրել Ալ-Դաֆրա ավիաբազայի վրա», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Fars լրատվական գործակալության կողմից։

Իրանի զինված ուժերը նշել են, որ հաջողությամբ հարվածել են նշանակված թիրախներին, այդ թվում՝ արբանյակային կապի կենտրոնին, վաղ նախազգուշացման ռադարներին, ինչպես նաև կրակի կառավարման ռադարներին և օդային գործողությունների կենտրոնին։

Leave a Comment