Երախտապարտ եմ ազգային գլխավոր թիմում հանդես գալու հնարավորության համար․ Գերագուսյան

Անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հայ հարձակվող Ֆինն Գերագուսյանն արձագանքել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելուն։

18-ամյա ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում հավաքականի մարզահագուստով լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.

«Իսկապես երախտապարտ եմ ազգային գլխավոր թիմում հանդես գալու հնարավորության համար»,- նշել է Գերագուսյանը՝ կից տեղադրելով Հայաստանի դրոշը։

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին մրցակցի դաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։ 3 օր անց Եղիշե Մելիքյանի թիմը Երևանում կմրցի Բելառուսի հավաքականի հետ։

Leave a Comment