
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռուստատեսային ուղերձում ներողություն է խնդրել Պարսից ծոցի երկրներից նրանց դեմ իրականացված հարվածների համար, հայտնում է Associated Press-ը։
«Ես պետք է իմ անունից ներողություն խնդրեմ այն հարևան երկրներից, որոնք հարձակման են ենթարկվել Իրանի կողմից»,- ասել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանի խոսքով՝ հետայսու Իրանը կհարվածի հարևան երկրներին միայն այն դեպքում, եթե նրանք նախ հարձակվեն Իրանի վրա։
«Կարծում եմ՝ այս հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով»,-հավելել է նա։
Associated Press-ը նշում է, որ նախագահի նախապես ձայնագրված ուղերձը հեռարձակվել է հեռուստատեսությամբ այն բանից հետո, երբ առավոտյան հարվածներ էին հասցվել Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ։