Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 8-ին ժամը 10։00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:
Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։