Վիետնամում գտնվող ՀՀ քաղաքացիները կվերադառնան Հայաստան

Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում (որը համատեղության կարգով նաև սպասարկում է Լաոսը, Կամբոջան և Ֆիլիպինները) այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի։

Տեղեկատվության համաձայն՝ նրանց մի մասը արդեն կազմակերպում է վերադարձը Հայաստան տարբեր երթուղիներով։

Մասնավորապես, չորս քաղաքացիներ մարտի 7-ին կմեկնեն Հոշիմին – Գուանչժոու – Ալմաթի – Թբիլիսի ավիաչվերթով, որից հետո Թբիլիսիից ավտոմեքենաներով կվերադառնան Երևան։

Եվս յոթ քաղաքացիներ նախատեսում են մարտի 9-ին Հայաստան վերադառնալ Հոշիմին – Ուրումչի – Երևան երթուղով։

Մեկ այլ քաղաքացի սպասում է Բահրեյն վերադառնալու հնարավորությանը։

Դեսպանությունը շարունակում է կապ պահպանել քաղաքացիների հետ և աջակցել նրանց վերադարձի կազմակերպմանը։

Leave a Comment