Հաստատվել է Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 6-ին որոշում է ստորագրել և հաստատել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից։

  • Հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Արտաքին գործերի նախարարի տեղակալը,
  • էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետը՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ,
  • արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետը` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

Ցանկն ամբողջությամբ՝

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

Ներդրումների աջակցման կենտրոն (համաձայնությամբ)

Leave a Comment