
Մեկ շաբաթ առաջ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 1332 քաղաքացիական անձ, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, գրում է BBC-ին։
Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում Իրավանին նշել է, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով զոհվածների թվում կան կանայք և երեխաներ։
«Հազարավոր մարդիկ վիրավորվել են, և այդ թիվը շարունակում է աճել», — ասել է նա՝ հավելելով, որ դպրոցները, հիվանդանոցները և այլ քաղաքացիական ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորվել են:
ԱՄՆ-ն և Իսրայելը հերքում են քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարված հասցնելու մասին մեղադրանքները։
Իրանի մշտական ներկայացուցիչը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան։