Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ են հնչել. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ են հնչել։
ՆԳՆ քրեական ոստիկանները , ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, վնասազերծել են հանցագործությունը կատարողին։
Վերջինս ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը պարզաբանում ստանալու նպատակով հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե։