
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ճապոնիայում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացի այս պահին չունենք։
Իրավիճակի մեկնարկից ի վեր Ճապոնիայում եղել է ՀՀ 6 քաղաքացի, դեսպանությունը նրանց հետ կապի մեջ է եղել։
Մինչև տոմսերի այլընտրանքային տարբերակ գտնելը Ցուկուբա համալսարանի երկու ուսանողներին համալսարանը ապահովել է կացարանով։ Այսօր առավոտյան Ճապոնիա-Տաշքենդ-Վրաստան-Հայաստան և Ճապոնիա-Տաշքենդ-Ղազախստան-Ռուսաստան ուղիներով մեկնել են Տոկիոյից։
Մյուս 4 անձը, որոնց թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի երկու անդամ, արդեն իսկ Երևանում է․ վերադարձել են Ճապոնիա-Չինաստան-Վրաստան-Հայաստան չվերթով։
ՀՀ ԱԳՆ