Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային լարվածության սրացումը

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

Ըստ հրապարակման՝ կողմերը մտահոգություն են հայտնել իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը, նշել են նախարարությունց։ Այլ մանրամասներ ԱԳՆ-ն չի հայտնել։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Մարտի 1-ի՝ ժամը 15։30-ի դրությամբ, Մերձավոր Արևելքում զոհերի թվում հայեր չկան։

Leave a Comment