Լիբանանում զոհերի թիվը հասել է 217-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 217 մարդ, վիրավորվել՝ 798-ը։

Նախորդ օրը նախարարությունը հայտնել էր 123 զոհվածի և 683 վիրավորի մասին։

Նախարարությունը դեռևս չի նշել, թե զոհվածներից քանիսն են քաղաքացիական անձինք. Իսրայելի բանակը ուրբաթ օրը հայտարարել է, որ Լիբանանի վրա մի քանի օրվա հարվածների ընթացքում սպանել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 70 զինյալի։

Միևնույն ժամանակ, Նորվեգիայի փախստականների խորհուրդը հայտարարել է, որ 300,000 լիբանանցի լքել է իրենց տները Իսրայելի հարվածների պատճառով։

Leave a Comment