Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել  «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը

6 մարտի 2026 – 15:35 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Առաջին անգամ ազգային թիմի հրավեր է ստացել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։

18-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Սանդերլենդի» տարբեր տարիքային թիմերում արդեն 12 գոլ է խփել։

Միևնույն ժամանակ վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝

Պաշտպաններ

Գեորգի Հարությունյան – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)

Նաիր Թիկնիզյան – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ (Ռուսաստան)

Կիսապաշտպան

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հարձակվողներ

Վահան Բիչախչյան – «Լեգիա» (Լեհաստան)

Հրանտ-Լեոն Ռանոս – «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)

Արթուր Միրանյան – «Բնեյ Սախնին» (Իսրայել)

Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)

Ֆինն Գերագուսյան – «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)

Հայաստանի հավաքականը մարտի 26-ին մրցակցի խաղադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանում մրցելու է Բելառուսի թիմի դեմ։

Leave a Comment