Երևանի Արաբկիր վարչական շրջանում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ մարտի 6-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Կա վիրավոր։
Ոստիկանությունը կադրեր էր հրապարակել հանցագործության կատարողի վնասազերծմման օպերացիայից։