Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:

Leave a Comment