Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանման մասին։ Որոշումը վերաբերում է ինչպես Թեհրանում Ադրբեջանի դեսպանությանը, այնպես էլ Թավրիզում գլխավոր հյուպատոսությանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Իրանից արձակված 4 ԱԹՍ է ընկել Նախիջևանում։