ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատերազմը դադարեցնելու կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները։

«Մերձավոր Արևելքում և դրանից դուրս անօրինական հարվածները հսկայական տառապանքներ են պատճառում տարածաշրջանի խաղաղ բնակիչներին և լուրջ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար, մասնավորապես՝ ամենախոցելի խմբերի համար», — գրել է Գուտերեշը X էջում։

«Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Ժամանակն է դադարեցնել մարտերը և սկսել լուրջ բանակցություններ։ Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբևէ», — շարունակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Leave a Comment