Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատարը


Միջազգային


Բեյրութում ոչնչացվել է «Հեզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատարը, հաղորդում է իսրայելական 9-րդ ալիքը:

Իսրայելի պաշտպանության նախարար Կացն էլ ուղերձ է հղել Թեհրանին․

«Այս ռեժիմը չպետք է նշանակի այն մարդկանց, ովքեր ցանկանում են շարունակել Իսրայելի ոչնչացման ծրագիրը։ Ցանկացած բարձրաստիճան պետական կամ զինվորական պաշտոնյա մեր տեսադաշտում է։ Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ Իրանի ժողովուրդը կօգտվի այս գործողություններից՝ ռեժիմը փոխելու համար»,- ասել է նա։

Նշենք՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է. «Մենք անցնում ենք պատերազմի նոր փուլի։ Մենք կխորացնենք հարվածներն Իրանին։ Բացի այդ, մենք անսպասելի քայլեր ենք մշակել»։

 


Leave a Comment