ՔՊ-ականները ցստահեցնոսւմ են՝ եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է


Հասարակություն


««Այս պահին որոևէ ռիսկ չկա Հայաստանի և ԱՄՆ-ի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ»,- ԱԺ ասուլիսների ժամին հայտարարեց ՔՊ-խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա հյտարարեց, որ նախօրեին ԱԽ նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել է Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջոյանը, որի ժամանակ բոլոր ռիսկերը հասցեագրվել են։

Անդրադառնալով «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հրապարակած հարցումներին, ըստ որի՝ ՔՊ-ն առաջատար էր՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Մեզ համար քիչ թե շատ կանխատեսելի են այդ հարցումների պատկերը, բայց հարցումների իսկությունը և իրական արդյուքները մենք բոլորս կտեսնենք հունիսի 8-ի առավոտյան»։

 ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն էլ հավելեց.

«Այսօր մեր եռացող տարածաշրջանում Հայաստանը ինչ-որ առումով խաղաղության կղզյակ է և բալանսավորված հարաբերությունները մեր հարևանների հետ մեծապես նպաստել են դրան»։


Leave a Comment