Վրաստանի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել Նախիջևանի վերաբերյալ


Միջազգային


«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը, որի հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք»,- հաղորդում է Грузия Online-ը։


Ըստ արտգործնախարարության հայտարարության՝ «անընդունելի է ցանկացած գործողություն, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և նպատակ ունի սրելու իրավիճակը տարածաշրջանում»։



Հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ամուր բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը՝ Վրաստանը համերաշխություն է հայտնում եղբայրական Ադրբեջանին այս դժվարին իրավիճակում»,- ասվում է հայտարարության մեջ։


Leave a Comment