Արաղչի. Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը

Իրանական զորքերը պատրաստ են ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը. Թեհրանը վստահ է, որ կարող է դիմադրել ամերիկյան ուժերին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Ոչ, մենք սպասում ենք նրանց», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում՝ այն հարցին, թե արդյոք Իսլամական Հանրապետությունը վախենում է ԱՄՆ-ի ցամաքային գործողությունից։ «Մենք վստահ ենք, որ կարող ենք դիմադրել նրանց, և դա նրանց համար մեծ աղետ կլինի»։

Չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ Իրանի համար ԱՄՆ ռազմական ծրագրերը ներկայումս չեն ներառում ցամաքային ուժերի կիրառումը Իսլամական Հանրապետությունում, սակայն նման հնարավորությունը չի կարելի բացառել։

Leave a Comment