Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ կայացած խաղից հետո «Կրասնոդարի» ճամբարում կրքերը չեն հանդարտվել։ Պարտությունից զայրացած ֆուտբոլիստները կոտրել են «ՎԵԲ Արենա» մարզադաշտի հյուրերի հանդերձարանի դուռը։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին խաղում կրասնոդարցիները 1-3 հաշվով զիջել էին ԲԿՄԱ-ին:
Այս դիմակայության հաղթողը, սակայն, դեռ վերջնականապես որոշված չէ։ Թիմերի միջև կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին՝ Կրասնոդարում։