Թրամփը հաստատել է, որ ցանկանում է, որ քրդերը միանան Իրանի դեմ գործողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր աջակցությունը քրդերի մասնակցությանը Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողությանը։

«Կարծում եմ՝ հրաշալի է, որ նրանք ցանկանում են դա անել», – ասել է ԱՄՆ նախագահը Reuters-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով քրդական ուժերի հնարավոր մասնակցությունը Իրանի դեմ արշավին։

Սպիտակ տունը հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ կլինի օդային աջակցություն ցուցաբերել քրդերին, եթե նրանք միանան գործողությանը։ «Ես դա չեմ կարող ձեզ ասել», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Leave a Comment