Միացյալ Նահանգները չկարողացավ հասնել իր հիմնական նպատակին՝ Իրանի նկատմամբ արագ հաղթանակին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Ես կարծում եմ, որ վեցօրյա պատերազմից հետո պարզ է, որ Միացյալ Նահանգները չկարողացավ հասնել իր հիմնական նպատակին, որը մաքուր և արագ հաղթանակն էր։ Նրանք չկարողացան հասնել դրան, և հիմա փորձում են արդարացնել մեզ վրա հարձակումը», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։