Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը կորսվեց ԱՄՆ-ի կողմից Իսրայելին հաճոյանալու գործողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ճշմարտությունն այն է, որ եզակի համաձայնագրի հնարավորությունը կորսվեց այն բանից հետո, երբ «Ամերիկան վերջինն է» խմբավորումը նվազեցրեց բանակցություններում մեր կողմից արձանագրված «նշանակալի առաջընթացը»։ «Նախ Իսրայելը» միշտ նշանակում է «Ամերիկան հետո»», – գրել է Արաղչին X-ում։